211652_close_icon
views-count1996 դիտում article-date 16:35 12-08-2020

Քննարկվել են Սևանա լճի ավազանը և ափամերձ տարածքները նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ մաքրելու, ջրային ռեսուրսների կառավարելու հնարավորությունները

Օրերս ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում Սևանա լճի ավազանը և ափամերձ տարածքները նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ մաքրման, ջրային ռեսուրսների կառավարման հնարավորությունների մասին։ Հանդիպմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ՝ Վրեժ Գալոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ՝ Նունե Պողոսյանը, Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետի ժ/պ՝ Էդգար Փիրումյանը, BioGreen & BlueEnergy Network (BBN) համաշխարհային ընկերության ներկայացուցիչ՝ Թոմաս Հոֆֆմանը, «էներջի Գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն՝ Ռաֆայել Ախաբեկյանը։ Քննարկման ընթացքում կարևորվել են Սևանա լիճ թափվող և լճի ջրերի առանձնահատկությունները, ջրերի կառավարման, կեղտաջրերի մաքրման, որակի բարելավման կարիքները, լճում առաջացող կապտականաչավուն ջրիմուռների ծաղկման պատճառներն ու հետևանքները և մի շարք այլ հարցեր։ BBN համաշխարհային ընկերության ներկայացուցիչ Թոմաս Հոֆֆմանը ներկայացրել է ջրային ռեսուրսների մաքրման ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներ, մասնավորապես կենսաբանական, քիմիական և այլ վտանգավոր նյութերի աղտոտումից մաքրելու, կապտականաչավուն ջրիմուռների ծաղկումը վերահսկելու մարտահրավերներն ու ռազմավարությունը՝ կարևորելով ԱՄՆ-ում, Կորեայում և եվրոպական մի շարք երկրներում տեխնոլոգիաների կիրառման ընթացքում գրանցված դրական արդյունքները։ Հանդիպման ավարտին ոլորտի պատասխանատուների կողմից եղել են առաջարկներ մանրամասն ուսումնասիրել և կրկին քննարկել տեխնոլոգիաների տեղայնացման, մաքրման մեխանիզմների համակցության հնարավորությունները, ջրերի մոնիտորինգը, կենդանական ու բուսական աշխարհների առանձնահատկությունները։

Նմանատիպ նյութեր