6357 դիտում
21:34 15-08-2020
Դիլիջանի ոլորանների ճանապարհահատվածում կառուցված ապօրինի կառույցն ապամոնտաժվում է
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հենց այս պահին ընթանում է Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի, Դիլիջանի ոլորանների ճանապարհահատվածում կառուցված ապօրինի շինության ապամոնտաժումը։
Այսօր առավոտյան, Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի սկզբում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը դիտարկում էր այս հատվածում տեղակայված ապօրինի այն կառույցները, որոնք գտնվում են Դիլիջան ազգային պարկի սահմաններում և չունեն համապատասխան փաստաթղթեր։
Նախարարը տեղում հանձնարարել էր անհապաղ զբաղվել առկա խնդրով։ Արդեն օրվա երկրորդ կեսին սկսվել է նախարար Պետրոսյանի մատնանշած կառույցի ապամոնտաժումը։ Պարզվել է, որ կառուցապատողը նման շինություն կառուցելու, ինչպես նաև ռելյեֆային որևէ փոփոխություն իրականացնելու իրավունք չի ունեցել։
Ապամոնտաժման աշխատանքները կավարտվեն մինչև օրվա վերջ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2182 դիտում
23:48 09-01-2024
Ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններն ապամոնտաժվում են
3475 դիտում
18:38 17-04-2019
Ապամոնտաժվում է Խորենացու փողոցի ինքնակամ կառուցված տաղավարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
994 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
709 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում