9535 դիտում
23:10 15-08-2020
Արմեն Աշոտյան. Պահանջում եմ ՀՀ իշխանություններից պատշաճ կերպով հարգել կորոնավիրուսին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակը՝ սահմանելով հատուկ օր
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Տարբեր պետություններ տարբեր կերպ են հարգել կորոնավիրուսի պատճառով մահացած իրենց քաղաքացիների հիշատակը։
Չինաստանը, Իտալիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ղրղզստանն եւ Ղազախստանը դա արել են հիշատակի հատուկ օր սահմանելով։
Այլ երկրներում այդ արարողությունները իրականացվել են ազգային խորհրդարաններիւմ՝ Ֆրանսիա, Շվեդիա։
Մեր երկիրը, որի 1000-ից ավել քաղաքացիներ զոհվեցին համավարակի հետեւանքով եւ որտեղ մահացության ցուցանիշները վատագույններից են, նույնպես պարտավոր է հարգանքի տուրք մատուցել իր զավակներին։
Հատկապես, հաշվի առնելով, որ մեր մահացած հայրենակիցների ճնշող մեծամասնության մահը անձամբ Նիկոլ Փաշինյանի եւ իր ապիկար կառավարության խղճին է։
Իսկ մնացածիս համար դա տարրական բարոյականության եւ հանրային համերաշխության հարց է։
Պահանջում եմ ՀՀ իշխանություններից պատշաճ կերպով հարգել կորոնավիրուսին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակը՝ սահմանելով հատուկ օր»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4629 դիտում
18:08 19-03-2021
Իշխանություններից պահանջում ենք պատշաճ քննել լրագրողների թիրախավորման միջադեպերը. ՀԺՄ
1579 դիտում
13:06 20-01-2014
ԱՄՆ-ն Ուկրանիայի իշխանություններից պահանջում է հատուկ ջոկատը դուրս բերել Կիևի կենտրոնից