211652_close_icon
views-count3410 դիտում article-date 13:51 18-08-2020

Նիկոլ Փաշինյանը՝ Արամուսում. համայնքում գազաֆիկացվում են որոշ փողոցներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Արամուս գյուղում ծանոթացավ համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Վարչապետը շրջայց կատարեց գյուղում, զրուցեց բնակիչների հետ և կոնֆետներ բաժանեց երեխաներին: Բնակիչներից մեկը բողոքեց, որ հարևան Նորգյուղ այցելելը շատ մեծ դժվարություն է ներկայացնում և խնդրեց Փաշինյանին լուծել ճանապարհի հարցը: «Ամեն ինչ հերթով կարվի, առաջիկայում այդ ճանապարհի նորոգումը կսկսվի: Ձեզ մնում է գույքահարկը վճարել, որպեսզի ավելի շատ ծրագրեր իրականացվեն, ինչպես նաև հողերը մշակեք»,- նշեց Փաշինյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր