2528 դիտում
19:00 18-08-2020
Ասիական Զարգացման Բանկը հաստատել է 2 մլն դոլար կազմող դրամաշնորհը՝ COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով
Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) հաստատել է 2 մլն դոլար կազմող դրամաշնորհը Աղետներին արձագանքման ասիական-խաղաղօվիկանոսյան հիմնադրամից (ԱԱԱԽՀ/APDRF)՝ թագավարակի (COVID-19) համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով։
Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհը կօգտագործվի լաբորատոր ախտորոշիչ և թեստավորման կարողությունները բարելավելու նպատակով։ Միջոցները կօգնեն նաև ֆինանսավորել խիստ անհրաժեշտ բժշկական սարքավորումների և պարագաների գնումը` բուժման կարողությունները բարելավելու համար, այդ թվում նաև ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
«ԱԶԲ-ն լիովին նպատակամետ է օգնել Հայաստանին այս դժվարին ժամանակաշրջանում։ Այս օժանդակությունը կօգնի բավարարել համապատասխան բժշկական ծառայությունների և պարագաների իմաստով առկա կարիքը անհրաժեշտության դեպքում, և համահունչ է կառավարության արձագանքման ազգային ծրագրին»,- ասաց ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին: «Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել կառավարության և զարգացման այլ գործընկերների հետ` COVID-19 համավարակի ազդեցության դեմ պայքարելու համար»:
ՀՀ կառավարությունը մարտի 16-ին արտակարգ դրություն է հայտարարել և մի շարք միջոցառումներ է իրականացրել՝ հիվանդության տարածումը սահմանափակելու ուղղությամբ, այդ թվում նաև կարանտինային միջոցառումներ:
Ապրիլի 13-ին, ԱԶԲ-ն իր նախնական փաթեթը եռապատկեց միլիարդի՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում իր անդամակից երկրների հրատապ կարիքները բավարարելու համար։ ԱԶԲ-ն նաև միջոցառումներ հաստատեց՝ իր գործառնություններն օպտիմալացնելու ուղղությամբ՝ ավելի արագ և ճկուն կերպով օժանդակությունը տրամադրելու համար։ Այցելեք ԱԶԲ-ի վեբ կայքը՝ արձագանքման ընթացիկ միջոցառումների մասին ավելին իմանալու համար։
ԱԶԲ-ն ձգտում է հասնել բարգավաճ, ներառական, ճկուն և կայուն Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի՝ միաժամանակ պահպանելով ծայրահեղ աղքատությունը վերացնելուն ուղղված իր ջանքերը: Հիմնադրվել է 1966 թվականին, պատկանում է 68 անդամ պետությունների, որոնցից 49-ը տարածաշրջանից։
Նմանատիպ նյութեր
2123 դիտում
13:31 20-08-2020
Ասիական զարգացման բանկը Հայաստանին 2 մլն դոլար կտրամադրի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
893 դիտում
13:27 06-09-2014
Ասիական զարգացման բանկը 37 մլն դոլար վարկ կտա Հայաստանին
10374 դիտում
13:57 03-07-2017
Ասիական Զարգացման Բանկը հաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 80 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկի տրամադրումը
Այս բաժնից
721 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»