211652_close_icon
views-count2123 դիտում article-date 13:31 20-08-2020

Ասիական զարգացման բանկը Հայաստանին 2 մլն դոլար կտրամադրի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Դրամաշնորհի գումարը կազմում է 2 միլիոն դոլար: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրով նախատեսվող դրամաշնորհի միջոցները նախարարությունը կնպատակաուղղի նոր կորոնավիրուսային վարակի շրջանակներում համապատասխան բժշկական պարագաների և սարքերի ձեռքբերմանը` կորոնավիրուսի դեմ պայքարում բնակչության բուժօգնությունն ու սպասարկումը հավուր պատշաճի կազմակերպելու համար: Նա ընդգծեց, որ սա Ասիական զարգացման բանկի առաջին օգնությունը չէ, և մինչ օրս եղել է բազմակողմանի օգնություն՝ նաև բուժական սարքերի տեսքով:

Նմանատիպ նյութեր