211652_close_icon
views-count2335 դիտում article-date 19:04 18-08-2020

«Բարսելոնան» Աբիդալին հեռացրել է մարզական տնօրենի պաշտոնից

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: «Ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել Էրիկ Աբիդալին՝ նրա պրոֆեսիոնալիզմի, նվիրվածության համար, ինչպես նաև թիմի ընտանիքի հետ ջերմ հարաբերությունների համար», նշված է «Բարսելոնայի» հայտարարության մեջ: Ֆրանսիացին «Բարսելոնայի» տնօրեն էր 2018 թվականից: Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնանկ էր արվել թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը:

Նմանատիպ նյութեր