211652_close_icon
views-count27621 դիտում article-date 23:54 18-08-2020

Վրաերթ Երևանում. 35-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում Ժամը 19:45-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Գարիկ Դ.-ն իր վարած Nissan Altima մակնիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 9/6 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնության կայան, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետև ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որից հետո Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Դեպքի վայր են ժամանել 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ Վահան Հովհաննիսյանն ու Վաչագան Հովհաննիսյանը: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր