17320 դիտում
10:47 19-08-2020
Արտաշատում գողացել են «Հայրենիք» կուսակցության դրոշները
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաաշտի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 17-ին ոստիկանույթան Արտաշատի բաժին ստացված ահազանգի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել Երևանի բնակիչ Բաբկեն Հ-ն և հայտնել, որ օգոստոսի 14-ի ժամը 18։00-ից մինչև օգոստոսի 17-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց կուսակցության՝ Արտաշատ քաղաքի Խարազյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող գրասենյակի շենքի մուտքի վերևի հատվածում ամրացված «Հայրենիք» կուսակցության երկու դրոշները գողացել են։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգող Բաբկեն Հ-ն նշված կուսակցության Արտաշատի մասնաճյուղի ղեկավարն է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
3269 դիտում
11:02 18-07-2020
Կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը. կուսակցության ներկայացուցիչները կլինեն Տավուշի մարզում