1798 դիտում
13:58 19-08-2020
Հնարավո՞ր էր չհամաձայնել հրադադարի հաստատմանը և վերականգնել նախնական դիրքավորումը, այո, բայց հավանականությունը մեծ էր, որ մենք կունենայինք նոր զոհեր. Սերժ Սարգսյան. Tert.am
Պաշտոնաթողությունից հետո իր առաջին և 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով խոստացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում անդրադարձ կատարեց այն թեզին, թե Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիային դիմակայելն արդյոք հաղթանա՞կ էր, թե պարտություն, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/08/19/serzh-sargsyan/3373694]Tert.am[/url]-ը։
«Ինչպես ասացի, հաղթանակը քաղաքական նպատակների իրագործումն է պատերազմի միջոցով»,- նշեց Սերժ Սարգսյանը և հավելեց. «Ինձ համար սա երբևէ հարց չի եղել, քանի որ, արդյունքներից ելնելով, վստահ եմ՝ սա մեր հաղթանակն է, բոլորիս հաղթանակը»։
Ինչ վերաբերում է Ապրիլյան պատերազմի օրերին ռազմաքաղաքական ղեկավարությանը, ապա Սերժ Սարգսյանն ասաց, որ որոշակի թերացումներով հանդերձ, ռազմական, քաղաքական, պետական և քաղաքացիական գրեթե բոլոր օղակներն իրենց դրսևորել են լավագույնս, իսկ թերացումների ու դասերի վերաբերյալ առկա է ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ «Հույժ գաղտնի» զեկույցը, որը, ենթադրում եմ, հասանելի է եղել նաև ԱԺ-ում ստեղծված Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամներին։
Հանգամանքին, թե հնարավոր էր չհամաձայնել հրադադարի հաստատմանը և ամբողջովին վերականգնել նախնական դիրքավորումը, Սերժ Սարգսյանն ասաց. «Կարծում եմ` այո: Բայց հավանականությունը մեծ էր, որ մենք կունենայինք մի քանի տասնյակ նոր զոհեր, նոր որդեկորույս ծնողներ, նոր որբացած երեխաներ, նոր այրիներ»:
Խոսելով հրադադարի հաստատմանը չհամաձայնելու և անվտանգության գոտին նոր տարածքներով ընդլայնելու միջոցով Ադրբեջանին լրացուցիչ պատժելու մասին` նախագահ Սարգսյանը նշեց. «Հաջողության տարբերակը չբացառելով` ասեմ, որ դա կլիներ արկածախնդրություն` հղի անկանխատեսելի հետևանքներով` ընդհուպ լայնածավալ պատերազմի բորբոքում և որպես հետևանք` հազարավոր և միգուցե տասնյակ հազարավոր զոհեր, ավերված քաղաքներ ու գյուղեր»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/08/19/serzh-sargsyan/3373694]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից