2516 դիտում
14:53 19-08-2020
Ես, ընդհանուր առմամբ, գոհ եմ Ապրիլյան պատերազմի ընթացքում Գլխավոր շտաբի և անձամբ Յուրի Խաչատուրովի կատարած աշխատանքից. Սերժ Սարգսյան. Tert.am
Մինչ այդ հանդիպումը արդեն հայտարարվել էր հրադադարի ռեժիմ. ճիշտ է, որ այն 100 տոկոսով չէր պահպանվում, բայց այնուհանդերձ հայտարարվել էր: Այս մասին Ապրիլյան պատերազմի վերաբերյալ ասուլիսին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով պատերազմի օրերին Մոսկվայում գլխավոր շտաբի պետերի մակարդակով կայացած հանդիպմանը, որից հետո ռազմական լայնածավալ գործողությունները դադարեցին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/08/19/Serzh-sargsyan/3373759]Tert.am[/url]-ը։
«Գեներալ Յուրի Խաչատուրովն (նա Ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը. Tert.am ) ինձ ասաց, որ իրեն զանգահարել է ՌԴ գլխավոր շտաբի պետը և ասել, որ ադրբեջանցիները պատրաստ են հանդիպել և խոսել հրադադարի թեմայով: Խաչատուրովն էլ ասել է, որ ինքը պատրաստ է հանդիպման Թիֆլիսում, որովհետև շատ մոտ է, և ռազմական գործողությունները վերսկսելուց հետո կարճ ժամանակում կարող է հասնել ՀՀ, որովհետև ակնհայտ է` Գլխավոր շտաբն է ղեկավարում ռազմական գործողությունները, և պետք է ասեմ՝ արվել է շատ լավ, և ես, ընդհանուր առմամբ, գոհ եմ Գլխավոր շտաբի կատարած աշխատանքից և անձամբ Յուրի Խաչատուրովի կատարած աշխատանքից»,-մանրամասնեց Սարգսյանը՝ նշելով, թե, այնուամենայնիվ, հանդիպումը կայացել է Մոսկվայում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/08/19/Serzh-sargsyan/3373759]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
8658 դիտում
10:08 03-08-2016
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի բիլիարդ-ակումբները. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան