3194 դիտում
16:21 19-08-2020
Որևէ ադրբեջանական ինքնաթիռ չի հատել շփման գիծը, որևէ թռչող սարք Ստեփանակերտի երկնքում չի հայտնվել․ Սերժ Սարգսյանը՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Tert.am
Որևէ ադրբեջանական ինքնաթիռ չի հատել շփման գիծը, իսկ ոչնչացված ԱԹՍ-ները առաջին գծից առավելագույնը 10-11 կմ հեռավորության վրա են եղել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, պաշտոնաթողությունից հետո առաջին մամուլի ասուլիսին՝ պատասխանելով [url=https://www.tert.am/am/news/2020/08/19/serzh-sargsyan/3373825]Tert.am[/url]-ի հարցին, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը։
«Եթե Արցախի օդային սահմանը լիներ թափանցիկ, ապա ոչինչ չէր խանգարում ադրբեջանական օդուժին ռմբակոծելու Ստեփանակերտը։ Այսինքն` եթե մի պահ ենթադրենք, որ մեր օդային տարածքն անպաշտպան է եղել, ապա պետք է ավելացնենք, որ ադրբեջանցիները մեզ ուղղակի խղճացել են, չեն ցանկացել մեզ վնասել։ Դուք այդպիսի բան սպասո՞ւմ եք նրանցից, չի կարող այդպիսի բան լինել»,- ասաց նախագահը։
Սերժ Սարգսյանի խոսքով՝ հակաօդային պաշտպանության մասին խոսելիս պետք է տարբերակել՝ ռազմական ինքնաթիռը, հետախուզական անօդաչու թռչող սարքերը և հարվածային ԱԹՍ-ները։
«Քառօրյայի ընթացքում 9 ԱԹՍ է ոչնչացվել ՊԲ մարտիկների կողմից, այնուհետև ապրիլ ամսին` ևս 8-ը։ Որևէ թռչող սարք Ստեփանակերտի երկնքում չի հայտնվել։ Այդ ոչնչացված անօդաչու թռչող սարքերն առավելագույնը եղել են առաջին գծից 10-11 կմ հեռավորության վրա»,- նշեց նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/08/19/serzh-sargsyan/3373825]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
12221 դիտում
19:26 07-08-2014
Արցախի երկնքում ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցվել. hetq.am
1747 դիտում
12:32 28-02-2024
Ադրբեջանցի զինծառայողը հատել է հայ-ադրբեջանական շփման գիծը․ ԱԱԾ
21990 դիտում
15:47 04-03-2017
Շփման գծի արևելյան հատվածում խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող «ORBITER» տեսակի անօդաչու թռչող սարք
Այս բաժնից
1195 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)