42244 դիտում
19:16 19-08-2020
Սկսվել է վերահսկողություն իրականացվել ՀՀ ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթևեկող ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների բեռնվածության նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օգոստոսի 18-ից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկակակն և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը սկսել է վերահսկողություն իրականացնել ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների բեռնվածության նկատմամբ։
ՀՀ Սյունիքի մարզի տարածքում օգոստոսի 18-19-ին իրականացվել է վերահսկողական աշխատանքներ թվով 45 տրանսպորտային միջոցի նկատմամբ, որի արդյունքում հայտնաբերվել է թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող թվով 17 տրանսպորտային միջոց։
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150․3 հոդվածի վերջիններիս նկատմամբ կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։
Տեղեկացնում ենք, որ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրելու են ամենօրյա և շարունակական բնույթ և իրականացվելու են ՀՀ ամբողջ տարածքում։
Բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր տնտեսավարող սուբյեկտներին և ֆիզիկակակն անձանց կոչ ենք անում խստորեն պահպանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման պահանջներին կարող եք ծանոթանալ ստորև նշված[url=https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137747&fbclid=IwAR3ky-JIcLcYqWWLZ-fuMPYDGwgpW-sBgJTA7afxew-1y6WdtHeTkDKXvjU] հղումով[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
3233 դիտում
11:29 25-12-2016
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաև ծանրաքարշ մեքենաների համար
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»