2540 դիտում
19:46 24-09-2020
Սյունիքի մարզի տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները շարունակում են ուժեղացված վերահսկողությունը ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների բեռնվածության նկատմամբ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները սեպտեմբերի 22-23-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Կապան քաղաք մուտք գործող ճանապարհահատվածում ուժեղացված վերահսկողություն են իրականացրել ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների բեռնվածության նկատմամբ։
Վերահսկողական աշխատանքներն իրականացվել են թվով 16 տրանսպորտային միջոցի նկատմամբ, որի արդյունքում հայտնաբերվել է թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող թվով 7 տրանսպորտային միջոց։
Իրավախախտում թույլ տված վարորդների նկատմամբ կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150․3-րդհոդվածի։
Վերահսկողությանը զուգահեռ տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից վարորդների շրջանում իրականացվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»