211652_close_icon
views-count23282 դիտում article-date 22:16 19-08-2020

Մարդիկ կան, երկու երեխաների հետ մեքենայի մեջ են քնում․ ՀՀ քաղաքացիները Ռուսաստանից ցանկանում են վերադառնալ ցամաքային սահմանով. «Ա1+»

[url=https://a1plus.am/hy/article/376835?fbclid=IwAR3e5ZSSxLy-YIAE7RaOFUUu7nGoxJoWbwz013IYW5d1tcCY8h1lm84f_xU]«Ա1+»[/url]-ը գրում է. Ռուսաստանի Դաշնությունում գտնվող մի խումբ ՀՀ քաղաքացիներ «Ա1+»-ին են դիմել խնդրով՝ ասում են՝ գտնվում են անելանելի վիճակում։ Քաղաքացիները պնդում են՝ Հայաստան վերադառնալ կարող են միայն ցամաքային սահմանով, քանի որ մեքենաները Ռուսաստանում թողնել չեն կարող, մինչդեռ հայտնի է, որ Վրաստանը շարունակում է սահմանները փակ պահել։ Մարտից ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացի Սարգիս Գարյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ հայերը Ռուսաստանում են մնացել իրենց մեքենաներով, իրենց տան գույքով, վերադառնալ, սակայն, չեն կարողանում․ «Այս մարդկանց մեջ կան մարդիկ, որոնց առողջական վիճակի պատճառով արգելված է Հայաստան վերադառնալ ինքնաթիռով, իսկ մարդկանց իրենց տներից դուրս են հանում, որովհետև ֆինանսապես ի վիճակի չեն տան վարձերը վճարել, մարդիկ կան, երկու երեխաների հետ մեքենայի մեջ են քնում, ունենք Արցախյան պատերազմի մասնակից, ով հաշմանդամություն ունի, սակայն ընտանիքի հետ բնակվում է նկուղային հարկում, մարդիկ կան՝ աշխատանք չունեն»։ Սարգիսի խոսքով՝ հիմնականում նաև այն մարդիկ են ուզում Վրաստանով վերադառնալ, ովքեր ավտոմեքենա ունեն, ընտանիքով են, իրերը շատ են, և այդ ամենը հնարավոր չէ կազմակերպել օդային ճանապարհով վերադառնալու դեպքում: Բացի այդ, կա նաև գումարի խնդիր, քանի որ մարդիկ չեն աշխատում, իսկ ինքնաթիռի տոմս ամբողջ ընտանիքի համար գնել չեն կարող։ Քաղաքացիներն իրենց տարբերակն են առաջարկում՝ Վրաստանի սահմանով Հայաստան վերադառնալ ոստիկանների ուղեկցությամբ։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ այս պահին ինքնակազմակերպվել է 89 անձ՝ 33 ավտոմեքենայով ու հայտնել ցանկություն ՀՀ վերադառնալու համար։ Մանրամասներն՝ [url=https://a1plus.am/hy/article/376835?fbclid=IwAR3e5ZSSxLy-YIAE7RaOFUUu7nGoxJoWbwz013IYW5d1tcCY8h1lm84f_xU]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր