211652_close_icon
views-count1755 դիտում article-date 14:12 20-08-2020

Օգոստոսի 11-20-ն ԱԻՆ-ը կատարել է 11 225 վարակազերծում

ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել Covid-19 նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները. իրականացվում է ամենօրյա վարակազերծում հանրապետության ողջ տարածքում: Օգոստոսի 11-20-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 11 225 վարակազերծում, որից 7 669-ը՝ մարզերում, 3 556-ը՝ Երևանում։ ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։ Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։

Նմանատիպ նյութեր