2624 դիտում
16:47 20-08-2020
ԵԱՏՄ պատվիրակները Հայաստանի սահմանակից Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտում համաժողով կգումարեն
Մոտակա ամիսներին Եվրասիական տնտեսական միության ներկայացուցիչները տնտեսական համաժողով կգումարեն Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտում։ Ինչպես տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/1025420.html]«Արմենպրեսը»[/url], այս մասին հայտնել է «Արաս» ազատ առևտրի գոտու հանրային և միջազգային կապերի բաժինը։
Ավելի վաղ «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը ԻԻՀ ԱԳՆ դիվանագիտության և տնտեսական գծով խորհրդական Ղոլամռեզա Անսարիի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ կառույցը ընթացիկ տարում ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակություններին հրավիրելու համար համագործակցում է Արտաքին գործերի նախարարության հետ։
«Արաս ազատ տնտեսական գոտու կարողություններն օգտագործելով՝ Իրանի, Եվրասիայի և Կովկասի երկրների հետ առևտրատնտեսական կապերի և հնարավորությունների զարգացման համար որոշվել է ընթացիկ տարում Արաս գոտում ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակությունների ներկայությունը ապահովելու համար նախապատրաստական աշխատանքներ իրականացնել»,- ասել է Մոհսեն Նարիմանը։
ԻԻՀ ԱԳՆ դիվանագիտության և տնտեսական գծով տեղակալ Ղոլամռեզա Անսարին հանդիպման ընթացքում շեշտելով այն հանգամանքը, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որը Իրանի հետ ցամաքային սահման ունի, հավելել է.
«Սա շատ կարևոր հանգամանք է, պետք է այս հնարավորությունից օգտվենք և Իրան-Հայաստան ճանապարհը, որպես տարանցիկ ճանապարհ դեպի ԵԱՏՄ, որը մեզ համար մեծ կարևորություն ունի, բոլորին ներկայացվի»։
Անսարին, կարևորելով Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտու և ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցությունը, շարունակել է.
«Անհրաժեշտ է օգտագործել Արաս գոտու, որպես դեպի ԱՊՀ և ԵԱՏՄ միակ դարպաս, առկա և պոտենցիալ բոլոր հնարավորությունները։ Այս երկրների հետ Արասի առևտրային կապերը և շրջանառությունը պետք է ոչ նավթային ապրանքների արտահանման առաջնահերթությամբ ավելացնել»։
Նմանատիպ նյութեր
5729 դիտում
18:15 25-10-2020
Իրանի Զինված ուժերը զորավարժություններ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում. Tert.am
4963 դիտում
20:22 06-06-2017
Թուրքիան, Իրանն ու Իրաքը եռակողմ ժողով կգումարեն Քաթարի ճգնաժամի հարցով
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»