1843 դիտում
11:07 21-08-2020
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ծննդյան տարեդարձի առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձում ասված է.
«Նորին Ս. Օծություն Տ.Տ. Գարեգին Բ,
Կաթողիկոս Ամենայն Հայոց
Վեհափառ Տեր,
Ընդունեք, խնդրեմ, իմ ջերմագին շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի առիթով:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բեղմնավոր կյանք եւ արգասաբեր գործունեություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հովվապետի Ձեր բարձր պաշտոնում:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ժողովրդի կարեւորագույն ինստիտուտներից է, մեր ազգային գիտակցության հենասյուներից մեկը, որը ստեղծվել եւ որպես ազգային հոգեւոր կառույց կայացել է պետական մակարդակում ընդունված որոշումների բերումով:
Այդ որոշումները հայ ժողովրդի պատմության շրջադարձային կետեր են, որովհետեւ պետականության անկման շրջանում հենց Հայ առաքելական եկեղեցին դարձավ մեր ինքնության միջնաբերդը, հենց եկեղեցական համայնքներն են պահել եւ պահպանել վերստին պետություն ունենալու մեր ժողովրդի երազանքն ու մղումը, եւ այսօրվա մեր պետականությունը այդ երազանքի իրագործումն է:
Եվ հետեւաբար՝ մեր բոլորիս պարտքն է պահպանել եւ ուժեղացնել այդ երազանքը, մեր լուման ներդնել նրա հզորացման գործին, բայց այդ ամենը հնարավոր չի լինի առանց հավատի: Նաեւ սրանում է Վեհափառ Հայրապետի առաքելությունը՝ ուժեղացնել քաղաքացիների հավատը՝ Աստծո, պետականության, ազգային արժեքների, սեփական ուժերի եւ ապագայի նկատմամբ, խրախուսել իրավունքների պաշտպանությունը եւ պարտականությունների կատարումը:
Թող Աստված Ձեզ միշտ ուժ պարգեւի՝ այս բարձր առաքելությունն իրականացնելու համար:
Որդիական հարգանքով՝
Նիկոլ Փաշինյան»:
Նմանատիպ նյութեր
4627 դիտում
15:38 21-08-2016
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան 65-ամյակի կապակցությամբ
776 դիտում
17:57 21-08-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
Այս բաժնից
826 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
856 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»