3424 դիտում
23:16 21-08-2020
Պարետի որոշմամբ արգելվել է 3 երթուղի սպասարկող ընկերությունների գործունեությունը
Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել՝ մի շարք կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների նկատմամաբ կիրառվող սահմանափակման վերաբերյալ։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման (այսուհետ նաև՝ Որոշում) 2-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և Որոշման հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի՝ 2020 թվականի մայիսի 15-ի թիվ 40-Ա հրամանի հիման վրա իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ կանոնավոր ուղևորափոխադրումիրականացնող ընկերությունների կողմից սպասարկվող երթուղիները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը՝
«Բերլուկ» ՍՊԸ՝ թիվ 75ա միկրոավտոբուսային երթուղի՝ 1045Տ, 4957Տ, 2671Տ, 1928Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ,
«Սաքխաչ» ՍՊԸ՝ թիվ 58 ավտոբուսային երթուղի՝ 0647Տ, 4338Տ, 4328Տ, 4329Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ,
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ թիվ 33 ավտոբուսային երթուղի՝ 4431Տ, 4578Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ։
2. Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին՝ ապահովել վերոնշյալ ընկերությունների սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Ավտորանսպորտային միջոցների շահագործումը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման
նկատմամբ ամբողջական վերահսկողություն։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։
Նմանատիպ նյութեր
8233 դիտում
22:46 28-03-2020
Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը
3826 դիտում
21:02 03-04-2020
Պարետի որոշմամբ՝ Կապանի 4 սուպերմարկետների գործունեությունը 6 ժամով արգելվել է
4421 դիտում
22:42 11-04-2020
Պարետի որոշմամբ 6 ժամով արգելվել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը
Այս բաժնից
757 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
895 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ