211652_close_icon
views-count8296 դիտում article-date 22:46 28-03-2020

Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը

Հրապարակվել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշումը, համաձայն որի վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։ Որոշումը ներկայացնում ենք ստորև․ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 27-ի №19 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 25.03.2020թ. N 492-Ա հրամանի հիման վրա ք.Վանաձոր, Մյասնիկյան 12 բ հասցեում գործող «ԱՐԹՈՒՐ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող մթերային խանութում, 19.03.2020թ. N 215-Ա հրամանի հիման վրա ք. Սիսիան, Ն. Ադոնցի 5/1 հասցեում գործող Ա/Ձ «Մարատ Մկրտչյան»-ում և ք. Գորիս, Մաշտոցի 155/2 հասցեում գործող ԱՁ «Սամվել Ղուլունց»-ին պատկանող մթերային խանութում, 24.03.2020թ. N 437-Ա հրամանի հիման վրա ք. Երևան, Արտաշիսյան փող., 88/2 շենք (1-ին և 2-րդ հարկեր) և ք. Երևան, Նոր Նորքի 5-րդ միկրոշրջան, Արտեմ Միկոյան փող., 4 շենք հասցեում գործող «ԿՈՐՈՆԱ ՍՈԼԱՐԵ» ՍՊԸ-ին պատկանող մասնաճյուղերում, 22.03.2020թ. N 392-Ա հրամանի հիման վրա ք. Արմավիր, փող. Երևանյան 17/3 հասցեում գործող «ԱՐՏԱՎԱԶԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետում, 22.03.2020.N 401-Ա հրամանի հիման վրա ք. Արմավիր, փող. Չարենցի 8/6 հասցեում գործող «ՄՇԵՑԻ ԽՈՐԵՆ» ՍՊԸին պատկանող սուպերմարկետում, 28.03.2020թ. N 626-Ա հրամանի հիման վրա ք. Երևան, Վ. Վաղարշյան փողոց, 15/40 հասցեում գործող «Սիրանուշ Գևորգյան Պապիկի» ԱՁ-ում և ք. Երևան, Խորենացի 88 հասցեում գործող ««ԲԵԳՈՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ» ԱՁ»- ում 2020 թվականի մարտի 26-ին, 27-ին և 28-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ 1. Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝ 1) «ԱՐԹՈՒՐ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ» ՍՊԸ՝ ք.Վանաձոր, Մյասնիկյան 12 բ. 2) Ա/Ձ «Մարատ Մկրտչյան»` ք. Սիսիան, Ն. Ադոնցի 5/1. 3) ԱՁ «Սամվել Ղուլունց»՝ ք. Գորիս, Մաշտոցի 155/2. 4) «ԿՈՐՈՆԱ ՍՈԼԱՐԵ» ՍՊԸ՝ ք. Երևան, Արտաշիսյան փող., 88/2 շենք (1-ին և 2-րդ հարկեր) և ք. Երևան, Նոր Նորքի 5-րդ միկրոշրջան, Արտեմ Միկոյան փող., 4 շենք. 5) «ԱՐՏԱՎԱԶԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ` ք. Արմավիր, փող. Երևանյան 17/3. 6) «ՄՇԵՑԻ ԽՈՐԵՆ» ՍՊԸ` ք. Արմավիր, փող. Չարենցի 8/6. 7) «Սիրանուշ Գևորգյան Պապիկի» ԱՁ՝ ք. Երևան, Վ. Վաղարշյան փողոց, 15/40, 8) «ԲԵԳՈՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ» ԱՁ՝ ք. Երևան, Խորենացի 88: 2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ տնտեսավարողներին տեղեկացնել սույն որոշման մասին։ 3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։ 4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

Նմանատիպ նյութեր