ԵԼ. ՖԱՍԲ-«Շիրակ» հանդիպումը կսպասարկեն բոսնիացի մրցավարները
Հայտնի է Եվրոպայի Լիգայի ընտրական 1-ին փուլի ՖԱՍԲ-«Շիրակ» հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը:
Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Ադմիր Շեխովիչի մրցավարական անձնակազմը սպասարկելու է օգոստոսի 27-ին կայալանիք հանդիպումը «ՖԱՍԲ»-ի հետ: Մրցավարների օգնականերն են՝ Ամեր Մացիչը և Գորան Դույակը: 4-րդ պաշտոնյան է՝ Խարիս Կալյանացը:
Հանդիպումը կկայանա Բուխարեստի «Նացիոնալ արենա» մարզադաշտում, որտեղ 2012 թվականին կայացել է Եվրոպայի Լիգայի եզրափակիչ հանդիպումը, հայտնում է «Շիրակ» ակումբի ֆեյսբուքյան էջը: