3360 դիտում
15:47 23-08-2020
5 տարեկան և ցածր տարիքի երեխաներից չպետք է պահանջեն դիմակներ կրել. ԱՀԿ-ն հայտնել է դիմակ կրելու նվազագույն տարիքը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) խորհուրդ չեն տալիս 5 տարեկանից ցածր երեխաներից պահանջել դիմակներ կրել COVID-19 համաճարակի պատճառով, ասվում է [url=https://www.who.int/ru]ԱՀԿ կայքում[/url] հրապարակված տեղեկագրի մեջ:
«5 տարեկան և ցածր տարիքի երեխաներից չպետք է պահանջեն դիմակներ կրել: Դա հիմնված է երեխայի անվտանգության և դիմակը պատշաճ կերպով օգտագործելու ունակության վրա», – ասված է ուղեցույցում:
Եթե երեխան 6-ից 11 տարեկան է, ըստ ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջարկությունների, դիմակները օգտագործելու որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել մի շարք գործոններ:
Խոսքը վերաբերում է վիրուսի տարածման մակարդակին այն վայրում, որտեղ երեխան ապրում է, երեխային անվտանգ և ճիշտ դիմակ օգտագործելու ունակությանը, մեծահասակների կողմից պատշաճ հսկողությանը, սովորելու և սոցիալական զարգացման վրա դիմակ կրելու հավանական ազդեցությանը, ինչպես նաև պաշտպանական դիմակների հասանելիությանը, դրանք փոխելու և լվանալու ունակությանը:
ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհուրդ են տալիս, որ 12 և ավելի բարձր տարիքի երեխաները դիմակ կրեն նույն պայմաններով, ինչպես մեծահասակները։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
622 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1042 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը