211652_close_icon

Նախարարն այս պահին աշխատանքի է. ԱՆ մամուլի խոսնակը՝ Թորոսյանի հրաժարականի լուրերի վերաբերյալ

views-count2918 դիտում article-date 18:43 24-08-2020
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս պահին աշխատանքի վայրում է, իսկ նախարարությունում շարունակվում է բնականոն աշխատանքային գործընթացը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ պատասխանելով Թորոսյանի հրաժարական տալու վերաբերյալ լուրերին: Անդրադառնալով նրան, թե ինչու է նախարարը փակել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջը, Նիկողոսյանն ասաց, որ այդ հարցը չի մեկնաբանում: Համացանցում լուրեր են սկսել շրջանառվել, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարական է ներկայացրել, այն բանից հետո, երբ նախարարն ապաակտիվացրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջը:

Նմանատիպ նյութեր