211652_close_icon
views-count1634 դիտում article-date 15:22 25-08-2020

Վերակառուցվում է Երևանի 95-րդ դպրոցը ՀՏԶՀ

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով շարունակվում է Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը, որի շրջանակում մեկնարկել են Երևանի 95-րդ հիմնական դպրոցի հիմնովին վերակառուցման աշխատանքները: Տեղեկացնում է ՀՏԶՀ մամուլի ծառայությունը։ Դպրոցը սեյսմակայուն կլինի մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում, բացի ապահովությունը և ժամանակակից տեսքը, կառույցը կունենա հակահրդեհային, ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, հարմարեցված կլինի հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար, կունենա հարմարավետ մարզադահլիճ: Դպրոցը նախատեսված է 600 աշակերտի համար, վերակառուցման համար ներդրված գումարը կազմում է 1 միլիարդ 159 միլիոն դրամ, որի 20 տոկոսը կառավարության ներդրումն է, 80 տոկոսը Ասիական զարգացման բանկից ներդրված վարկային միջոցներ են: Նույն ծրագրով Հայաստանում նախատեսվում է առնվազն 46 դպրոցի կառուցում կամ ամրացում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր