211652_close_icon
views-count1291 դիտում article-date 14:35 01-02-2021

Երևանի Ջիվան Աբրահամյանի անվան 111-րդ դպրոցը վերակառուցվում է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով սկսվել են Երևանի 111-րդ դպրոցի վերակառուցման աշխատանքները։ Դպրոցը գտնվում էր վթարային վիճակում և ենթակա չէր վերանորոգման. որոշվել է այն քանդել և հիմնովին վերակառուցել։ Նորակառույց դպրոցում կտեղադրվի արևային կայան, ինչը հնարավորություն կտա կրճատել հոսանքի ծախսերը։ Կառույցը կունենա հարմարավետ դասասենյակներ, մարզադահլիճ, միջոցառումների դահլիճ, վերելակ։ Նախատեսված է կրթօջախը հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց։ Ինչպես սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կառուցվող մյուս բոլոր շենքերն, այս մեկը ևս սեյսմակայուն կլինի` մինչև 9 բալ երկրաշարժի դեպքում։ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումը կազմում է 1 միլիարդ 436,5 միլիոն դրամ, ծրագիրն իրականացվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ։ Նույն ծրագրով այս պահին իրականացվում են ևս 12 դպրոցների շինարարական աշխատանքներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր