211652_close_icon
views-count2328 դիտում article-date 12:30 26-08-2020

ՀՀ գլխավոր դատախազը կադրային նշանակումներ է կատարել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամանով ՀՀ Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Հովհաննիսյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնում: Տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։ ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Պետրոս Պետրոսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազի պաշտոնում:

Նմանատիպ նյութեր