2032 դիտում
15:47 26-08-2020
Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցեր
Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և ՀՀ-ում Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գագա Խաչիձեին՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Խաչիձեին կողմերի պաշտպանական գերատեսչությունների համագործակցության զարգացմանը նպաստելու համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հաշվի առնելով երկու երկրների անվտանգության ապահովման փոխկապակցվածությունը՝ մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
709 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված