211652_close_icon
views-count1771 դիտում article-date 20:53 26-08-2020

Հայաստանում անց է կացվել «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի «Պրոֆեսիոնալ» փուլի երկրորդ օրը

«Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակում անց է կացվել «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Պրոֆեսիոնալ» փուլի երկրորդ օրը։ Այս մասին հայտնում են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։ «Պրոֆեսիոնալ» ռազմամարզական փուլի երկրորդ օրը՝ զինծառայողները հանձնել են ռազմաբժշկական պատրաստության նորմատիվներ: Ռազմաբժշկական պատրաստության անցկացման ընթացքում զինծառայողները զենքով և հանդերձանքով մրցել են ռազմի դաշտից պայմանականորեն վիրավորված զինծառայողի տարհանման և նրան առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար: Թիմային հաշվարկում առաջին տեղը զբաղեցրել է Բելառուսի թիմը, երկրորդ տեղում Ռուսաստանի թիմն է եղել, երրորդում՝ Հայաստանի: ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում «Պրոֆեսիոնալ» փուլի մասնակիցների համար նախատեսված փորձարկումները կավարտվեն օգոստոսի 27-ին՝ տեղանքում կողմնորոշմամբ: Միջազգային մրցույթն անց է կացվում ամեն տարի 2009 թվականից ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության ծրագրերին համապատասխան։ 2018 թվականից սկսած՝ միջոցառումն ընդգրկված է Բանակային միջազգային խաղերի մրցումների ցանկում, ինչն էլ թույլ է տվել ընդլայնել մասնակիցների աշխարհագրական ընդգրկումը։ Արդեն 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է նաև Հունաստանը։ «Խաղաղության մարտիկ» զինծառայողների մասնագիտական վարպետության մրցույթին մասնակցում են թիմեր Հայաստանի, Բելառուսի, Հունաստանի և Ռուսաստանի հանրապետություններից: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 4 զինծառայողից, այդ թվում՝ մեկ կին։ Մրցույթն անց է կացվում բոլոր սանիտարական-հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, որոնք բացառում են ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը: Օգոստոսի 23-ից սեպտեմբերի 5-ը կայանալիք միջոցառումների շրջանակում Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսի Հանրապետությունում անցկացվող մրցումներին մասնակցելու նպատակով Մոսկվա են մեկնել ՀՀ ԶՈւ հավաքական թիմերը։ Խաղերն անց են կացվելու Կոստրոմայում, Սարատովում, Պենզայում և Բրեստում։

Նմանատիպ նյութեր