211652_close_icon
views-count13276 դիտում article-date 23:10 21-08-2021

Ռուսաստանի ԶՈՒ թիմը Հայաստանում սկսում է «Խաղաղության մարտիկ» մրցույթի միջազգային փուլի մրցումները

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի թիմը պատրաստ է 2021 թվականի «Բանակային միջազգային խաղեր»-ի «Խաղաղության մարտիկ» մրցույթի միջազգային փուլի մեկնարկին, հայտնում է միջազգային խաղերի մամուլի կենտրոնը։

Ընդհանուր առմամբ, մրցույթին կմասնակցեն վեց երկրների`Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հունաստանի զինծառայողները, ինչպես նաեւ առաջին անգամ կմասնակցի Կատարի հավաքականը։

Միջոցառումները կանցկացվեն մինչեւ սեպտեմբերի 1-ը՝ Երեւանի, Դիլիջանի եւ Իջեւանի զորամասերի եւ մարզահամալիրների տարածքում: Բոլոր միջազգային թիմերը կտեղակայվեն Դիլիջանի ճեմարանի տարածքում, որտեղ օգոստոսի 22-ին տեղի կունենա «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի բացումը:

Մրցույթի ծրագիրը նախատեսված է 14 օրվա համար եւ ներառում է «Մարզիկ» ռազմամարզական մրցում, «Պրոֆեսիոնալ» եւ «Դիպուկահար» մարտական պատրաստության մրցումներ, «Էրուդիտ» ինտելեկտուալ փուլ եւ գրական-գեղարվեստական ու պարային ստեղծագործական տաղանդների «Կավալեռ» մրցույթ, հայտնում է մամուլի կենտրոնը:

Նմանատիպ նյութեր