211652_close_icon
views-count2716 դիտում article-date 18:00 27-08-2020

Ռուսական թիմը հաղթել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Պրոֆեսիոնալ» փուլում. Հայաստանը 2-րդ տեղում է

«Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակում ավարտվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Պրոֆեսիոնալ» փուլը, հայտնում են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից: Ռազմամարզական կողմնորոշման «Պրոֆեսիոնալ» փուլի ընթացքում IOF միջազգային կանոնների համաձայն մասնակիցները քարտեզի և կողմնացույցի միջոցով հաղթահարել են անծանոթ լեռնաանտառային մոտ 5 կմ երթուղին: Եզրափակչի ժամանակ դատավորները հաշվի են առել երթուղու հաղթահարման ժամանակը և մրցույթի յուրաքանչյուր մասնակցի քարտեզի վրա նշումները: Ռազմամարզական կողմնորոշմանը, հատուկ խոչընդոտների հաղթահարմանն ու ռազմաբժշկական պատրաստությանը նվիրված մրցույթի երեք փուլի արդյունքներով Ռուսաստանի թիմը դարձել է առաջատար՝ առաջ անցնելով Հայաստանից: Երրորդ տեղը զբաղեցրել Է Բելառուսի Հանրապետության թիմը: «Էրուդիտ», «Աթլետ» և «Դիպուկահար» փուլերի մրցումների մասնակիցների համար հաջորդ փորձարկումները տեղի կունենան օգոստոսի 28-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում քաղաք Երևանում՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրում, Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, Իջևանի մարզադաշտում և լեռնային զորավարժարանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր