1697 դիտում
13:08 27-08-2020
Հայաստանում նախատեսվող «Հորասիս-Չինաստան» համաժողովը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է. այն տեղի կունենա 2021թ․ հոկտեմբերի 24-25-ը
«[url=https://horasis.org/]Հորասիս[/url]»-ը, որը կայուն աճի համար միասնական լուծումներ առաջ մղող համաշխարհային տեսլականների հարթակ է, այսօր հայտարարել է, որ «Հորասիս-Չինաստան 2020» համաժողովը, որը պետք է այս տարվա հոկտեմբերին տեղի ունենար Հայաստանում՝ Երևանում, կորոնավիրուսի համավարակի պատճառով, համաշխարհային ճանապարհորդական սահմանափակումներով պայմանավորված, հետաձգվել է և տեղի կունենա 2021թ․ հոկտեմբերի 24-25-ը։
«Հորասիս-Չինաստան» համաժողովում, որի կազմակերպիչը ATOM հիմնադրամը և Արդյունաբերական տնտեսագիտության չինական համադաշնությունն են (China Federation of Industrial Economics)՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, գործարար և պետական շրջանակներից ավելի քան 300 ներկայացուցչի մասնակցությամբ երկօրյա ինտենսիվ ծրագրով քննարկվելու են չինական ընկերությունների մարտահրավերները և դրանք հաջողությամբ հաղթահարելու հնարավորությունները համաշխարհային ներգրավվածության պայմաններում։ Միևնույն ժամանակ, «Հորասիս-Չինաստան» համաժողովը հարթակ է տրամադրելու Չինաստանի և Հայաստանի միջև առևտրի ու արտաքին ներդրումների ռազմավարության քննարկման և զարգացման համար ՝ նկատի ունենալով համագործակցության լայն հեռանկարները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։
«Քանի որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ աշխարհը շարունակում է վերականգնվել և վերախմբավորվել, «Հորասիս»-ն իր գործընկերների հետ զգուշավոր որոշում է կայացրել՝ հետաձգելու «Հորասիս-Չինաստան» համաժողովը, որը պետք է տեղի ունենար այս տարի հոկտեմբերին, Երևանում։ Սակայն մենք մտադիր ենք վերադառնալ Երևան 2021թ․ հոկտեմբերին՝ շարունակելու մեր առաքելությունը՝ առաջարկելու լուծումներ այն ամենակարևոր մարտահրավերների համար, որոնց մեր օրերում առերեսվում են ձեռնարկությունները»,- ասել է «Հորասիս»-ի նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերը։
2020թ․ հոկտեմբերի 1-ին` «Հորասիս»-ի արտահերթ հանդիպմանը, կկազմակերպվի Հայաստանի գիտելիքահեն տնտեսության առաջխաղացմանը նվիրված հեռավար նիստ։ Այն հնարավորություն կտա քննարկել Հայաստանի ներդրումային միջավայրն ու աճի հեռանկարները՝ ի հեճուկս կորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային տնտեսական անորոշությունների։
«Հորասիս»-ը հյուրընկալում է ամենամյա տնտեսական գագաթնաժողովներ, որոնք մեկ հարկի տակ են հավաքում ազդեցիկ պատվիրակների, այդ թվում՝ պետությունների ղեկավարների և առաջատար կազմակերպությունների ղեկավարների՝ քննարկելու կայուն աճին միտված համատեղ մոտեցումները։ Horasis Global Meeting-ը («Հորասիս»-ի գլոբալ հանդիպում) վերլուծական կենտրոնի կենտրոնական միջոցառումն է, որն ամեն տարի կազմակերպվում է Պորտուգալիայի Կաշկայշ քաղաքում։ Այն կազմակերպում է նաև տարածաշրջանային գագաթնաժողովներ, այդ թվում՝ «Հորասիս-Չինաստան», «Հորասիս-Հնդկաստան», «Հորասիս-Ասիա» համաժողովները, ինչպես նաև Horasis Visionary Circle-ը, որը մեծահարուստ հասակակից ձեռնարկատերերի աշխարհում ամենավստահելի խումբն է։
«Հորասիս-Չինաստան» համաժողովը վերլուծական կենտրոնի ամենաերկարամյա գագաթնաժողովն է, որը վերջին 16 տարիների ընթացքում դարձել է Չինաստանի բիզնես առաջնորդների և նրանց համաշխարհային գործընկերների ամենամյա առաջատար հավաքը։ Այն ամեն տարի փոխում է անցկացման աշխարհագրությունը. նախկիում համաժողովն անցկացվել է Շվեյցարիայի Ժնև (2005,2006) և Ինտերլակեն (2016), Գերմանիայի Ֆրանկֆուրտ (2007), Իսպանիայի Բարսելոնա (2008) և Վալենսիա (2011), Պորտուգալիայի Լիսաբոն (2009) և Կաշկայշ (2015), Լատվիայի Ռիգա (2012), Նիդերլանդների Հաագա (2013), Միացյալ Թագավորության Շեֆիլդ (2017), Ուկրաինայի Կիև (2018), ԱՄՆ-ի Լաս Վեգաս (2019) քաղաքներում, Լյուքսեմբուրգում (2010)։
ATOM-ի մասին
ATOM (Advanced Tomorrow) հիմնադրամը ծրագրում և իրականացնում է կրթական, գիտական, սոցիալական, մշակութային և բարեգործական ծրագրեր և միջոցառումներ Հայաստանում և այլ երկրներում։
«Հորասիս»-ի մասին
«Հորասիս»-ը համաշխարհային տեսլականները համախմբող հարթակ է։ Այն միջազգային անկախ կազմակերպություն է, որի նպատակն է ոգեշնչելու ապագան։ «Հորասիս»-ը կազմակերպում է ամենամյա հանդիպումներ՝ առաջարկելու լուծումներ ամենակարևոր մարտահրավերների համար, որոնց այսօր առերեսվում են ձեռնարկությունը։ Կազմակերպության մասին ավելին իմանալու համար այցելեք [url=https://horasis.org/]www.horasis.org[/url]:
Նմանատիպ նյութեր
933 դիտում
13:48 10-12-2020
Մյունխենի անվտանգության համաժողովը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է
3889 դիտում
13:19 11-03-2020
Կորոնավիրուսի համաժողովը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով
2151 դիտում
13:30 14-05-2014
Թուրքիայում եռօրյա համազգային սուգ է հայտարարվել. Աբդուլլահ Գյուլի այցը Չինաստան հետաձգվել է
Այս բաժնից
1069 դիտում
16:39 16-11-2024
«Կանաչ Երևան» գաղափարի շրջանակում Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը. Տիգրան Ավինյան
1039 դիտում
16:21 16-11-2024
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը շնորհեց Նարայանա Մուրթիին
1174 դիտում
15:07 16-11-2024
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն