1365 դիտում
10:10 29-08-2020
2020-ի 1-ին կիսամյակում ՀՀ պետբյուջեի ծախսերը կազմել են 765.6 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 82.6%-ը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովում արդեն մի քանի օր է՝ ընթանում են բյուջետային ծրագրերի աշխատանքային քննարկումներ: Արդեն տեղի են ունեցել առողջապահական, կրթական, դիվանագիտական և պաշտպանության բլոկի քննարկումները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննարկումները հիմնականում անցել են հանգիստ մթնոլորտում, չնայած դրանք դռնփակ են, և պատգամավորներն ու կառավարության անդամները հնարավորություն ունեն միմյանց հետ ավելի ազատ և անկաշկանդ խոսելու:
Ինչպես բյուջետային ծրագրերի և բյուջեի մյուս քննարկումների ժամանակ, այս անգամ ևս կառավարության անդամները ներկայացրել են արված և արվելիք աշխատանքներն ու պատասխանել պատգամավորների հարցերին:
Սակայն նկատենք, որ հատկապես մի քանի գերատեսչությունների պարագայում տրված հարցերը սերտ առնչություն են ունեցել այսօր Հայաստանում տիրող իրավիճակին՝ պայմանավորված կորոնավիրուսով և արտակարգ դրությամբ: Բանն այն է, որ այդ իրավիճակն իր ազդեցությունն է թողել բյուջեի և տնտեսության վրա: Օրինակ՝ 2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսվել էր 179 ծրագրերի իրականացում՝ 46 պետական մարմինների պատասխանատվության ներքո:
Փաստացի միջոցներ են օգտագործվել նախատեսված ծրագրերից 168-ի շրջանակներում: Ծրագրերի շրջանակներում նախատեսված 877 միջոցառումներից ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարվել են 698-ը կամ 79.6%-ը: 2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 765.6 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 82.6%-ը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
961 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»