211652_close_icon

ՀՀ ՊՆ Կոտայքի ռազմական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկությունը հավաստի էր. հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք, ինքնաձիգեր, պայթուցիկներ. ժամանել են փրկարարական ծառայության սակրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count10966 դիտում article-date 18:36 30-04-2025
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը, ռազմական ոստիկանության Կենտրոնական ապարատի և մարզային ռազմական ոստիկանության վարչության պետերի առջև խիստ հանձնարարական է դրել և փոխանցել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կարգադրությունը, որ Ռազմական ոստիկանությունը նույնպես պետք է ակտիվ պայքար տանի ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ, այ թվում՝ պետք է ռազմական ոստիկանության ծառայողը նույնպես աշխատանքներ իրականացնի քաղաքացիների հետ և հասնի հաջողության, որ քաղաքացին իր մոտ պահվող ապօրինի զենքն ու զինամթերքը ներկայացնի իրավապահներին: 
 
Այսօր՝ ապրիի 30-ին, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կոտայքի ռազմական ոստիկանության վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մի քաղաքացի, ով Արցախյան պատերազմի մասնակից է, Արցախից իր հետ մեծ քանակի զենք-զինամթերք, ինքնաձիգեր, պայթուցիկներ և այլ զինամթերք է տեղափոխել Հայաստան: 

Տեղում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կոտայքի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Լևոն Գրիգորյանի և օպերատիվ գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Կրպեյանի և Կոտայքի ռազմական ոստիկանության պարետային ծառայության պետ, մայոր Սարգիս Մանուկյանի գլխավորությամբ այդ քաղաքացու հետ տարվում է ճիշտ և գրագետ բանակցություններ, ինչից հետո քաղաքացին հայտնում է, որ զենք-զինամթերքը թողնում է Աբովյան քաղաքում հայտնի, Գագիկ Ծառուկյանի կողմից կառուցվող բնակելի թաղամասի հարևանությամբ գտնվող ծառի տակ: 
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քանի որ քաղաքացին հստակ չէր նշել, թե որ հատվածում է թողնում զենք-զինամթերքը, ռազմական ոստիկանության Կոտայքի վարչության ծառայողները մոտ 1 կմ շառավղով հատվածում որոնողական աշխատանքներ են իրականացնում ու որոշ ժամանակ անց կասկածելի պարեկները հայտնաբերում են: 
 
Տեղում վարչության պետ Լևոն Գրիգորյանի հանձնարարականով՝ տարածքը սահմանազատել են ռազմական ոստիկանության ծառայողները, ապա նրանց միացած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ:
 
Տեղում պարզվում է, որ Կոտայքի ռազմական ոստիկանության վարչությունում ստացված հերթական օպերատիվ տեղեկությունը հավաստի է: 
 
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լիանա Իսպիրյանի գլխավորությամբ: 

Ահազանգով ժամանում են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ սակրավորների խումբը: 
 
Սակրավորները վնասազերծում են մի քանի վտանգավոր զինամթերք, իսկ այնտեղ լինում են նաև ինքնաձիգեր, պայթուցիկներ, և այլ տեսակի ռամզամթերք:
 
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Կոտայքի մարզի ռազմական ոստիկանության ծառայողները նման քանակի, մի քանի դեպքերում էլ՝ ավելի մեծ արսենալ են հայտնաբերել: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր