Երևանում հանդիպակաց երթևեկող ու վթարային իրավիճակ ստեղծած «BMW X3»-ի վարորդը պարեկներին համոզում էր՝ «Մի քիչ վռազ էի, թողեք գնամ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը բազմից հորդորել է, որպեսզի վարորդները հարգեն ճանապարհային երթևեկության կանոնները ու չփորձեն իրենց համարել արտոնյալ:
Այսօր՝ ապրլի 30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Սասունցի Դավիթ փողոցում ծառայություն կատարելիս նկատել են, որ «BMW X3» մակնիշի ավտոմեքենան երթևեկում է հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները կանգնեցնում են օրինախախտ վարորդին, ով փորձում էր պարեկներին համոզել, թե՝ «մի քիչ շտապում էի, թողեք գնամ», սակայն վարորդը ենթարկվեց վարչական պատասխանատվության:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։