211652_close_icon
views-count1911 դիտում article-date 16:34 29-08-2020

Բողոքի ցույց Վաշինգտոնում` ընդդեմ ռասայական խտրականության ու ոստիկանական ամենաթողության

Հազարավոր մարդիկ երեկ, օգոստոսի 28-ին, բողոքի ցույց են անցկացրել Վաշինգտոնում` ռասայական խտրականության ու ոստիկանական ամենաթողության դեմ: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/30810275.html]«Ազատությունը»[/url]։ Ցուցարարները հավաքվել են նախագահ Լինկոլնի հուշահամալիրի մոտ, որտեղ 1963-ին` ճիշտ նույն օրը, օգոստոսի 28-ին, հավասարության համար պայքարի առաջամարտիկ Մարթին Լյութեր Քինգը աջակիցներին էր դիմել հայտնի` «Ես ունեմ երազանք» ուղերձով: Երեկվա ցույցի կարգախոսն էր` «Ծունկդ ետ տար մեր վզից»` ի հիշատակ սևամորթ Ջորջ Ֆլոյդի, ով ամիսներ առաջ շնչահեղձ էր եղել Մինեապոլիսում, երբ սպիտակ ոստիկանը ծունկը մոտ 8 րոպե սեղմել էր նա վզին: Մայիսին տեղի ունեցած այդ միջադեպից հետո բազմահազարանոց ցույցեր են սկսվել ողջ երկրով մեկ: Որոշ դեպքերում դրանք ուղեկցվում են նաև անկարգություններով ու ոստիկանների հետ բախումներով, ինչը դարձել է ներքաղաքական բանավեճերի գլխավոր թեմաներից մեկը` նոյեմբերի 3-ին նշանակված նախագահական ընտրությունների քարոզարշավում: Տեսանյութը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/5562772.html]«Ամերիկայի ձայնի»[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր