3497 դիտում
17:39 27-06-2018
Վիգեն Քոչարյանը մասնակցել է «Ընդդեմ ռասայական խտրականության ու անհանդուրժողականության» խորագրով կլոր-սեղան քննարկմանը
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի մասնակցությամբ հունիսի 27-ին տեղի է ունեցել «Ռասայական խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարը Հայաստանում» թեմայով կլոր սեղան-քննարկում: Վերջինին մասնակցել են պետական մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, հասարակական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ-ում ներկայացված դեսպանատան ներկայացուցիչներ:
Հանդիպման նպատակն էր քննարկումների ծավալման արդյունքում համաչափ լուծումներ գտնել Հայաստանի վերաբերյալ ՌԱԵՀ-ի 2016 թվականին հրապարակված զեկույցում ներկայացված առաջարկությունների իրականացումն ապահովելու համար:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վիգեն Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի Խորհրդին, մասնավորապես, Ռասիզմի և անհանդուրժողականության հարցերով եվրոպական հանձնաժողովին՝ Արդարադատության նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար և այդ համատեքստում բարձր գնահատել Սահմանադրության բարեփոխումներին հաջորդած օրենսդրական փոփոխությունների լայնածավալ աշխատանքներին Եվրոպայի խորհրդի ցուցաբերած մասնագիտական խորհրդատվությունը:
Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության հարցերով եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ռետա Տիվանեն կարևորել է քննարկման կազմակերպումը՝ նշելով, որ Հանձնաժողովի աշխատանքն անդամ պետություններին քննադատելն ու սխալներ հայտնաբերելը չէ, այլ համատեղ քննարկումների արդյունքում խնդիրների վերհանումն ու լուծումներ գտնելն է:
Քննարկման ընթացքում փոխնախարար Քոչարյանը ներկայացրել է «Իրավահավասարության ապահովման մասին» և «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքների նախագծերը, պատասխանել է ներկաների հարցերին:
Կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության հարցերով եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ (ECRI) կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համագործակցությամբ։
Նմանատիպ նյութեր
913 դիտում
17:37 29-05-2015
Վիգեն Քոչարյանը մասնակցել է Ռուսաստանի միջազգային իրավունքի ասոցիացիայի կլոր–սեղան քննարկմանը
1911 դիտում
16:34 29-08-2020
Բողոքի ցույց Վաշինգտոնում` ընդդեմ ռասայական խտրականության ու ոստիկանական ամենաթողության
Այս բաժնից
1597 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին