Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ստեփանակերտում այսօր հանդիպեցի Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ»։ Այս մասին Ֆեյսբուքի էջում [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2734840610169650]գրառում[/url] է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հրապարակել տեսանյութ։
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկեցինք Հայաստան-Արցախ համագործակցության մեծ օրակարգը՝ Զինված ուժերի բնականոն զարգացումից մինչեւ տնտեսության խթանում»,- գրել է ՀՀ վարչապետը։