1731 դիտում
15:38 29-08-2020
ԱՄԷ-ի նախագահը Իսրայելի նկատմամբ տնտեսական բոյկոտը չեղարկելու մասին հրամանագիր է ստորագրել
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանը Իսրայելի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունները կարգավորելու որոշման ֆոնին՝ Իսրայելի տնտեսական բոյկոտը չեղյալ հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել. էմիրաթական ընկերություններին թույլատրվել է առևտուր անել Իսրայելի հետ, գրում է [url=https://wam.ae/en/details/1395302865596]WAM[/url] լրատվական գործակալությունը։
«Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը հրապարակել է թիվ 4 հրամանագիրը՝ Իսրայելի հետ հաշտության պայմանագիր կնքելու մասին հայտարարության համաձայն Իսրայելի բոյկոտի և դրա հետ կապված պատժամիջոցների մասին 1972 թ. թիվ 15 դաշնային օրենքը չեղյալ հայտարարելու մասին»,- ասված է պետական գործակալության հաղորդագրության մեջ:
Հրամանագրի համաձայն՝ այժմ ԱՄԷ-ում ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին թույլատրված է առևտրային և ֆինանսական գործարքներ կնքել իսրայելական ընկերությունների հետ, Իսրայելը կարող է ԱՄԷ ներմուծել ցանկացած ապրանք և առևտուր անել արաբական երկրի տարածքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրությունները համաձայնության են եկել հարաբերությունները կարգավորելու շուրջ: Իսրայելը, որպես արդյունք, կկասեցնի Արևմտյան ափի զբաղեցրած խոշոր տարածքները միակցելու իր ծրագիրը: Մինչ այս պահը Իսրայելը դիվանագիտական հարաբերություն չէր հաստատել Պարսից ծոցի արաբական երկրներից որևէ մեկի հետ:
Նմանատիպ նյութեր
2364 դիտում
22:52 29-08-2020
Արաբական Էմիրաթները դադարեցրել են Իսրայելի դեմ 48-ամյա տնտեսական բոյկոտը
1024 դիտում
17:09 26-07-2023
Մոլդովայի նախագահը ստորագրել է օրենք ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի մասին կոնվենցիան չեղարկելու մասին
6431 դիտում
15:44 28-12-2015
Պուտինը Թուրքիայի դեմ տնտեսական նոր պատժամիջոցներ կիրառելու մասին հրամանագիր է ստորագրել
Այս բաժնից
427 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1039 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
715 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել