7213 դիտում
22:22 30-08-2020
«Իշխանափոխությունից հետո ոչինչ չի փոխվել Նոյեմբերյանում»․ նոյեմբերյանցիները դժգոհ են քաղաքապետի աշխատանքից. MegaNews.am
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը հրապարակում էր ներկայացրել, ըստ որի՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանը 2,5 միլիոն դրամով տուգանելու է Նոյեմբերյան-Երևան միջպետական մայրուղու Ոսկեպար-Բաղանիս հատվածում գտնվող, ադրբեջանցիների ուղիղ թիրախի տակ կառուցված շինության սեփականատիրոջը՝ Սպարտակ Խաչիկյանին, անօրինական պաշտպանիչ պատ կառուցելու համար։
Որքան էլ տվյալ կառույցն ապօրինի լինի, այս դեպքում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե տվյալ քաղաքացին ինչու է կառուցել այն։ Այս դեպքում, ինչպես ասում են, հարկավոր է նայել մեդալի երկու երեսին՝ որոշում կայացնելուց առաջ։
Այսօր [url=http://meganews.am/articles/69256?fbclid=IwAR160lbrb4ktn1dWJoSEHi6TqgksG_h6hA8zjb71SCvjOjTUGrKgkpHYcJ0]MegaNews.am[/url]-ն ահազանգ է ստացել Նոյեմբերյանի բնակիչներից, որոնք նշում են՝ շատ դժգոհ են Նոյեմբերյանի համայնքապետի՝ Կարեն Աբազյանի աշխատանքից։
Մեզ ահազանգած քաղաքացիները պնդում են՝ քաղաքապետը նախընտրական շրջանում բազմաթիվ խոստումներ էր տվել, բայց դժվար է հիշել, թե այդ խոստումներից քանիսն է իրագործվել, մասնավորապես՝ ճանապարհները նորոգելու ու հիմնանորոգելու հետ կապված՝ ներկայիս քաղաքապետը ժամանակին խոստումներ էր տվել, բայց դրանք այդպես էլ չեն իրագործվել։
Ավելին՝ մեզ ահազանգած քաղաքացիների խոսքով՝ Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը համայնքին պատկանող գյուղատնտեսական տեխնիկան ոչ թե անվճար, այլ ժամավճարով է տրամադրում համայնքի բակիչներին, իսկ երբ խոսքն իր հարազատների ու մտերիմների մասին է, այդ դեպքում արդեն ժամավճարը չի գործում։ «Առհասարակ, պարոն Աբազյանը շատ է առաջնորդվոում ծանոթ-բարեկամներին աջակցելու սկզբունքով, իսկ մնացած քաղաքացիներն ուղղակի մնում են ստվերում։
Մի հստակ օրինակ էլ ասեմ․ շուտով մեր համայնքում գտնվող թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնավարման ժամկետն է մոտենում ավարտին, և մեր համայնքապետն արդեն իսկ իր հարազատներից մեկին նախապատրաստել է տնօրենի պաշտոնի համար։ Իր վարորդի տիկնոջը ևս դպրոցում աշխատանքի է տեղավորել»։
Մանրամասները՝ [url=http://meganews.am/articles/69256?fbclid=IwAR160lbrb4ktn1dWJoSEHi6TqgksG_h6hA8zjb71SCvjOjTUGrKgkpHYcJ0]MegaNews.am[/url]-ում:
Նմանատիպ նյութեր
2408 դիտում
11:02 22-10-2019
Հայաստանում 2 բան փոխվել է դեպի լավը. մնացած հարցերում առանձնապես ոչինչ չի փոխվել․ «Առավոտ»