1211 դիտում
12:11 31-08-2020
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է դատապարտյալի հաշմանդամության խումբը
Դատապարտյալի կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը՝ ամուսնուն «Դատապարտյալների հիվանդանոց»-ում հետազոտության ենթարկելու և հաշմանդամության խումբը վերականգնելու հարցում: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Ըստ դիմողի՝ ամուսինը պատիժ է կրում փակ ուղղիչ հիմնարկում և ունի մի շարք առողջական խնդիրներ: Նախկինում ունեցել է նաև 2-րդ խմբի հաշմանդամություն: Առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված՝ դիմել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ հաշմանդամության խումբը վերականգնելու նպատակով, սակայն որևէ պատասխան չի ստացել:
Պաշտպանի աշխատակազմում սկսվել է գրավոր քննարկման ընթացակարգ: Բողոքում բարձրացված հարցերի կապակցությամբ գրություն է հասցեագրվել իրավասու պետական մարմիններին:
Արդյունքում, քաղաքացին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, միաժամանակ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու արդյունքում նրա նկատմամբ սահմանվել է երկրորդ խմբի հաշմանդամություն:
Նմանատիպ նյութեր
1196 դիտում
15:53 26-10-2021
Դատապարտյալի նկատմամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սահմանվել է հաշմանդամության կարգավիճակ
1422 դիտում
13:12 19-01-2022
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ փոխվել է քաղաքացու հաշմանդամության խումբը
2131 դիտում
14:15 22-11-2017
Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է քաղաքացու հաշմանդամության խումբը
Այս բաժնից
1012 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1060 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
766 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան