1522 դիտում
16:42 31-08-2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «The HALO Trust» միջազգային կազմակերպության պատվիրակությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության պատվիրակությանը՝ տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Նիկ Սմարթի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Երկրի ղեկավարը շնորհավորել է «The HALO Trust» արցախյան ծրագրի նորանշանակ ղեկավար Մայլզ Հոթորնին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով Արցախում կազմակերպության կողմից կարևորագույն առաքելության իրականացման գործում:
Հանրապետության նախագահի խոսքով՝ կառույցի գործունեությունը կենսական նշանակություն ունի Արցախի համար, քանի որ այն գնահատվում է ոչ միայն ականազերծված տարածքների չափով, այլ այն բազմաթիվ խաղաղ բնակիչների փրկված կյանքերով, որոնք ծրագիրը չգործելու պարագայում կարող էին դժբախտ պատահարի զոհ դառնալ:
Նիկ Սմարթը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության և կառույցի ու պետական համապատասխան մարմինների միջև ստեղծված համագործակցության բարձր մակարդակի համար:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։
Նմանատիպ նյութեր
1687 դիտում
15:59 16-08-2019
Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» ծրագրի նորանշանակ ղեկավարին
1362 դիտում
19:04 23-08-2016
Բակո Սահակյանը HALO Trust-ի հետ քննարկել է Արցախում ականազերծմանը վերաբերող հարցեր
Այս բաժնից
727 դիտում
20:14 23-10-2024
Կազանում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը
730 դիտում
20:00 23-10-2024
Թուրքական երկու խոշոր ավիաընկերություններ չեղարկել են դեպի Իրան բոլոր թռիչքները
937 դիտում
19:44 23-10-2024
Անկարայում զինված հարձակման հետևանքով կա 3 զոհ և 14 վիրավոր