4083 դիտում
11:25 01-09-2020
Ոչ մի երկիր չի կարող ձևացնել, թե համավարակն ավարտվել է․ ԱՀԿ ղեկավարը կոչ է արել շարունակել պայքարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը երկրներին [url=https://www.facebook.com/watch/?v=370278504371023]կոչ է արել[/url] շարունակել COVID-19-ի դեմ պայքարի համար սահմանափակումների կիրառումը՝ ընդգծելով, որ առանց վերահսկողության վիրուսը կվերածվի «աղետի»։
«Արդեն 8 ամիս է, ինչ ապրում ենք COVID-19-ի համավարակի պայմաններում, և մենք հասկանում ենք, որ մարդիկ հոգնել են և ցանկանում են շարունակել իրենց կյանքը, բայց ոչ մի երկիր չի կարող ձևացնել, թե համավարակն ավարտվել է: Այս վիրուսը հեշտությամբ տարածվում է, և մենք բոլորս պետք է լրջորեն ճնշենք դրա փոխանցումը և կյանքեր փրկենք»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ երկրները որքան լավ կարողանան վերահսկել վիրուսի տարածումը, այնքան ավելի շուտ հնարավորություն կունենան վերաբացելու իրենց երկրները։
«Իրականությունն այն է, որ կորոնավիրուսը հեշտությամբ տարածվում է և կարող է մահացու լինել բոլոր տարիքի մարդկանց համար։ Առանց վերահսկողության բնականոն կյանքին վերադառնալն աղետի բաղադրատոմսն է»,- ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ վարակի փոխանցումը վերահսկելու համար անհրաժեշտ է կանխել այն իրադարձությունները, որոնք հանգեցնում են հիվանդության բռնկումներին, այդ թվում՝ մարզական միջոցառումները, գիշերային ակումբների աշխատանքը և պաշտամունքային վայրեր այցելությունները։
Ըստ [url=https://www.worldometers.info/coronavirus/]worldometers.info[/url]-ի՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 25․641․965-ի, մահացել է 854․809 մարդ, ապաքինվել՝ 17․943․674-ը:
[url=https://shamshyan.com/hy/article/2020/09/01/1163540/]Ավելի վաղ[/url] COVID-19-ի հարցով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ պատվիրակ Դեյվիդ Նաբարոն խորհուրդ էր տվել կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում օրինակ վերցնել Շվեդիայից, որը վստահել է հասարակությանը: Ըստ նրա՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շվեդական ռազմավարությունը, որը կառուցվել է իշխանության և հասարակության միջև վստահության հիման վրա, կարող է օրինակ ծառայել մյուս երկրների համար, քանի որ ցույց է տվել իր արդյունավետությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1123 դիտում
23:45 05-05-2023
Կորոնավիրուսի համավարակն ավարտվել է. ԱՀԿ
1578 դիտում
11:57 24-07-2014
Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել պաղեստինցիներին շարունակել Իսրայելի դեմ պայքարը
1539 դիտում
19:37 23-10-2014
Պետք է չէ ձևացնել, որ Պրեմիեր լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է. Գարի Լինեկեր
Այս բաժնից
1342 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1150 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1585 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է