1801 դիտում
15:46 02-09-2020
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ․
«Սիրելի´ արցախցիներ,
աշխարհասփյուռ հայություն,
1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին հռչակագրի իրավական արգասիքը հայոց դարավոր իղձերի և երազանքների արձանագրումն էր: Ազգային արժեքների, կենսակերպի և գոյապահպանության, դրանց զարգացման նկատմամբ սպառնալիքների հաղթահարման ձգտմամբ և սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու վճռականությամբ արցախահայությունը, Հայաստանի և Սփյուռքի հետ ձեռք ձեռքի տված, նախորդ 29 տարիներին հետևողականորեն ստեղծել և զարգացրել է ազգային անվտանգության հիմնարար արժեքներ:
Սեպտեմբերի 2-ը բացառիկ նշանակություն և արժեք ունեցող տոն է յուրաքանչյուր հայի համար։ Անկախ, ինքնիշխան Արցախը հայ ժողովրդի միասնական ոգու, անկոտրուն կամքի, մեծ հայրենասիրության և հերոսական պայքարի ծնունդ է, որի նորօրյա պատմության կերտողը մեզնից յուրաքանչյուրն է։ 29 տարի անց չեն փոխվել մեր ձգտումները, որակափոխվել է միայն հռչակագրով ամրագրված ձգտումներն իրենց վերջնանպատակին հասցնելու ձևաչափը ՝ սկզբունքորեն շեշտադրելով անվտանգություն-կայունություն-զարգացում շղթայի յուրաքանչյուր օղակը: Արցախի անվտանգությունն այլևս ցանկացած հայի պատվի և արժանապատվության հարցն է։
Վերստին շնորհավորում եմ Արցախի նորագույն պատմության կարևոր այս տոնի կապակցությամբ և մաղթում ուժ և ավյուն՝ հայրենիքին անձնվիրաբար ծառայելու գործում»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
775 դիտում
21:57 01-01-2025
ԱՄՆ-ն պատրաստ է ՌԴ իշխանությունների հետ երկխոսության․ Թրեյսի
865 դիտում
21:19 01-01-2025
Նեապոլի օդանավակայանում ինքնաթիռ է ընկել, ոչ ոք չի տուժել
688 դիտում
20:47 01-01-2025
ԵՄ-ն կհաղթահարի ռուսական գազի մատակարարման դադարեցումը․ Եվրահանձնաժողով