2328 դիտում
23:02 02-09-2020
Մեր պատվաստանյութն ամենալավն է աշխարհում. Վլադիմիր Ժիրինովսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Վլադիմիր Ժիրինովսկին ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, գրում է[url=https://www.amerikayidzayn.com/a/5567920.html] Ամերիկայի Ձայնը[/url]:
Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդը Մոսկվայում պատվաստման ենթարկվելուց հետո ասել է. ‘’Մեր պատվաստանյութն ամենալավն է աշխարհում: Մենք այն ստեղծեցինք բոլորից առաջ եւ բոլոր ռուսները կլինեն առողջ’’:
Ռուսաստանը կովիդ 19 հիվանդության դեմ պատվաստնյութն արտադրելու արտոնագիր է տվել` մարդկանց վրա այն երկու ամսից էլ կարճ ժամանակահատվածում փորձարկելուց հետո, ինչը Արեւմուտքի փորձագետներին թույլ է տալիս հարցականի տակ դնել դրա անվտանգությունն ու արդյունավետությունը: Նրանց համար ընդունելի չէ նաեւ այն հանգամանքը, որ Ռուսաստանը չի հայտնում պատվաստանյութի մասին բոլոր տեղեկությունները:
Արեւմուտքի փորձագետներին սա թույլ է տալիս ասել նաեւ, որ Սառը պատերազմի տարիների օրինակով, Ռուսաստանն այսօր պարզապես ուզում է ցուցադրել, որ ինքն աշխարհի գիտական կենտրոնն է: Պատվաստանյութն արագ արտոնագրելու հանգամանքը փորձագետները կապում են նաեւ ռուսական ազգայնական դրսեւորումների հետ:
Ասենք, որ Ռուսաստանը միաժամանակ սկսել է փորձարկումների երրորդ փուլը: Այս փուլի ժամանակ փորձերին մասնակցում են մեծ թվով կամավորներ: Ռուսաստանը մեկ այլ պատվաստանյութ էլ արտոնելու նպատակ ունի հոկտեմբեր ամսին:
Ինչպես երկրի առողջապահության նախարար Միխաիլ Մուրաշկոն է ասել, վտանգավոր գոտու մեջ գտնվող անձանց շրջանում զանգվածային պատվաստումներ են սկսվելու նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
Ռուսաստանում կորոնավիրուսով մինչ այժմ վարակված անձանց թիվն անցել է 1 միլիոնը: Միայն մեկ օրում այստեղ գրանցվել է հիվանդության նոր մոտ 5000 դեպք:
Նմանատիպ նյութեր
1715 դիտում
15:25 17-10-2022
Գրիպի պատվաստանյութն առկա է առաջնային օղակում. կարող եք պատվաստվել անկախ կցագրման փաստից. Անահիտ Ավանեսյան
2985 դիտում
12:44 08-02-2021
Իսրայելը դարձավ աշխարհում առաջին պետությունը, որտեղ բնակչության կեսից ավելին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Այս բաժնից
436 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
457 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1066 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN