211652_close_icon
views-count1674 դիտում article-date 11:52 03-09-2020

2020-ի ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչի համաձայն՝ Հայաստանը բարելավել է դիրքերը 19 կետով. Տիգրան Ավինյան

2020 թվականի ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչի համաձայն՝ Հայաստանը 193 երկրների ցանկից զբաղեցրել էր 68-րդ տեղը՝ նախորդ զեկույցի համեմատ բարելավելով դիրքերը 19 կետով: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «էլեկտրոնային մասնակցության ցուցիչով Հայաստանը ընդգրկված է ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում: Մենք ցանկանում ենք էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով էլ ավելի խթանել քաղաքացիների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում»,-ասաց նա: Տիգրան Ավինյանը հայտնեց նաև, որ գործարկվել է էլեկտրոնային ժողովրդավարության ու մասնակցային կառավարման ևս մեկ կարևոր գործիք՝ հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը: Նա նշեց, որ հանրագրի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել տնտեսական, քաղաքական, սոցիալական ու այլ ոլորտներին վերաբերող առաջարկություններ, պաշտոնատար անձանց գործունեության թերությունների շտկման մասին հաղորդումներ: «Այս հարթակում տեղի ունեցող պրոցեսներին կառավարությունը մեծ ուշադրությամբ է հետևելու ու ականջալուր է լինելու»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր