211652_close_icon
views-count1931 դիտում article-date 12:05 03-09-2020

ԱՄՆ նահանգային իշխանություններին հանձնարարվել է մինչև նոյեմբերի 1-ը պատրաստ լինել COVID-19-ի դեմ պատվաստանյութի բաշխմանը․ The Wall Street Journal

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նահանգների իշխանություններին կոչ է արել արագացնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի բաշխման կենտրոնների հայտերի ներկայացումը, հայտնում է [url=https://www.wsj.com/articles/trump-administration-asks-states-to-be-ready-for-vaccine-by-november-11599075477]The Wall Street Journal[/url]-ը։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդն ԱՄՆ նահանգային իշխանություններին «հրատապ» նամակ է հղել՝ խնդրելով օժանդակություն ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի բաշխման կենտրոնների հայտերի ներկայացման գործընթացն արագացնելու համար: Այդ կենտրոնները պետք է լիովին գործեն մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը: «Դաշնային կառավարությունը Covid-19-ի դեմ պատվաստանյութի գրանցված մատակարարներից պատվաստանյութը և օժանդակ նյութերը գնելու է և անվճար բաշխելու»,-ասված է փաստաթղթում։ Նշվում է, որ McKesson Corp. ամերիկյան ընկերությունը գործարք է կնքել դաշնային կառավարության հետ և պատվաստանյութի հասանելի լինելու դեպքում կստանա բաշխման կենտրոնների ստեղծման թույլտվություն։ Այս ժամանակացույցը մտահոգություն է առաջացրել հանրային առողջապահության փորձագետների շրջանում, որոնց կարծիքով՝ նախագահական ընտրությունների նախաշեմին «հոկտեմբերյան անակնկալը»` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին հավանություն տալն ու դրա բաշխումը, պայմանավորված է քաղաքական նկատառումներով և ոչ թե գիտությամբ։

Նմանատիպ նյութեր