9548 դիտում
17:14 03-09-2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միանում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միանում է «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին», որը հնարավորություն կընձեռի աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը:
Ծրագիրը կխթանի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում և երեխայի ծննդյան դեպքում՝ կնպաստի հիփոթեքային վարկի բեռի թեթևացմանը:
[b]Նպատակային ծրագրերն են՝[/b]
Միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ մարզային բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար,
Կանխավճարի (հիփոթեքային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն ընտանիքներին,
Երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին։
Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ ընտանիքում մանկահասակ երեխա(ներ) ունեցող ընտանիքները, որոնց վարկունակությունը կհամապատասխանի հիպոթեքային վարկ ձեռբերելու համար Բանկի կողմից սահմանված պահանջներին:
«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի» մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ [url=http://www.mlsa.am/?page_id=26036]հղումով[/url]
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
Նմանատիպ նյութեր
7750 դիտում
13:31 14-05-2020
«Բոլորս՝ երեխա ունենալու». վարչապետը՝ ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի մասին
Այս բաժնից
1993 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
898 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21346 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու