1724 դիտում
10:47 04-09-2020
Եվրոպան Ռուսաստանից արդար հետաքննություն է պահանջում Նավալիին թունավորելու գործով․ «Ամերիկայի ձայն»
Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին թունավորելու գործի քննությունը Ռուսաստանի պատասխանատվության տակ է,-հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5569888.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Հիշեցնենք, այնտեղ է հիմա բուժվում երկու շաբաթ առաջ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված Կրեմլի քննադատը, ում կողմնակիցներն ու հարազատները պնդում են, թե Ռուսաստանի իշխանություններն են փոձել թունավորել նրան:
Գործի թափանցիկ և արդար հետաքննություն է ակնկալում նաև ԵՄ-ն: Խոսնակ Փիթեր Ստանոյի խոսքով՝ Ռուսաստանում նման դեպքեր էլի են եղել, և Ռուսաստանի արդար հետաքննությունից հետո միայն ԵՄ-ն հստակ դիրքորոշում կհայտնի կատարվածի վերաբերյալ: Միությունում քննարկվում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը:
Պաշտոնական Մոսկվան իր հերթին մերժում է իրեն ուղղված կասկածները՝ հայտարարելով, թե Արևմուտքը չպետք է շտապի դատել իրենց Նավալնիի թունավորման հարցում, և որ հիմքեր չկան մեղադրելու իրենց այդ հանցագործության մեջ:
Հիշեցնենք, երեկ գերմանական կողմը հայտարարել էր, որ Նավալնիի արյան հետազոտություններից պարզվել է, որ նրան թունավորել են խորհրդային տարիներին ստեղծված «Նովիչոկ» դասի քիմիական նյութով, որի կիրառումը երկրում արգելված է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1234 դիտում
23:53 30-06-2014
Եվրոպան Կիևին կոչ է արել մանրազննին հետաքննություն անցկացնել Դոնեցկում «Առաջին ալիքի» օպերատորի սպանության գործով
3953 դիտում
10:03 03-09-2020
Ալեքսեյին թունավորելու որոշում կայացրել են հենց Պուտինն ուԿրեմլը. Նավալնիի խոսնակ․ «Ամերիկայի ձայն»
2444 դիտում
11:39 06-06-2017
Եվրոպան վերականգնած «Մարշալի ծրագիրը» 70 տարեկան է․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
7231 դիտում
16:01 23-12-2024
N1-ը՝ ավանդներով․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջինն է
1255 դիտում
23:48 22-12-2024
Մոլդովան հունվարից դոլարի փոխարեն եվրո կօգտագործի
1168 դիտում
23:04 22-12-2024
Թրամփը Պուտինի հետ հանդիպմանն է սպասում