211652_close_icon
views-count1231 դիտում article-date 23:53 30-06-2014

Եվրոպան Կիևին կոչ է արել մանրազննին հետաքննություն անցկացնել Դոնեցկում «Առաջին ալիքի» օպերատորի սպանության գործով

Դոնեցկում կրակոցներից սպանված ռուսական «Առաջին ալիքի» օպերատոր, 68-ամյա Անատոլի Կլյանի մահվան հանգամանքների վերաբերյալ մարնրազննին հետաքննություն կանցկացվի: Կիևին այսօր նման կոչ են արել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունները, ինչպես նաև լրագրողների եվրոպական ընկերակցությունը: Վերջիններս դատապարտել են Դոնեցկում ռուսաստանյան օպերատորի սպանությունը, Ուկրաինայի իշխանություններին հիշեցրել են երկրի տարածքում ԶԼՄ ներկայացուցիչների անվտանգությունն ապահովելու պարտավորությունների մասին և պահանջել են ապահովել տարածաշրջանում աշխատող լրագրողների անվտանգությունը: Հիշեցնենք, որ ինչպես առավոտյան հայտնել էր Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության մամուլի կենտրոնի ներկայացուցիչը` զորամասին է մոտեցել մի ավտոբուս, որում եղել են զինծառայողների մայրեր, որոնք պահանջել են իրենց զավակներին տուն ուղարկել, սակայն երբ ավտոբուսը մոտեցել է զորամասին, այնտեղից հրաձգություն է սկսվել: Վիրավորվել է նաև ավտոբուսի վարորդը, որը արյունաթաթախ, մի ձեռքով մի կերպ մեքենան հեռացրել է զորամասից: Ավելի ուշ, որոշ տվյալներով, նա մահացել է: [url=http:// http://lenta.ru/news/2014/06/30/death/]lenta.ru[/url]

Նմանատիպ նյութեր