Փրկարարը հերոս է և վերջ. նախարարի շնորհավորանքը ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը [url=https://www.facebook.com/911AIN/posts/3532402870117971]գրառում է[/url] կատարել Ֆեյսբուքի էջում Փրկարարի օրվա կապակցությամբ և տեղադրել տեսանյութ․
«Փրկարարը կոչում է, որի մեջ ամփոփված է ուժն ու բարությունը, փրկարարի սերն ու հոգատարությունը մեր ժողովրդի ու պետության նկատմամբ:
Փրկարարը հերոս է և վերջ...
Հարգելի հայրենակիցնե՛ր,
շնորհավորելով բոլորիս ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ հիշեցնել, որ ԱԻՆ համակարգի յուրաքանչյուր աշխատակից, անկախ զբաղեցրած պաշտոնից, փրկարար է:
Շնորհակալ եմ Ձեր ծառայության համար...
Խիղճ և խաղաղություն բոլորիս...»